ՀՀ-ում ստացված վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ-ի կողմից. Պետդուման նախագիծ է ընդունել

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել Ռուսաստանի Դաշնության կողմից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այս նախագծի ընդունմամբ կլուծվի մի քանի տարի բարձրացվող խնդիրը, որի պատճառով ՀՀ-ում ստացված վարորդականներով մեր հայրենակիցները երկար ժամանակ չեն կարողացել ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում։

Նշենք, որ մինչ այս, հայկական վարորդական իրավունքի վկայականներով հայ վարորդները իրավունք չունեին Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնել և ստիպված էին դիմել ռուսական վարորդական իրավունքի վկայականների ստացման համար, որը լրացուցիչ ֆինանսական ծախսեր և այլ խնդիրներ էր ստեղծում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Հաջորդը

Ուժեղ քամու և առատ անձրևի պատճառով Արցախի Ասկերանի շրջանը մեծ վնասներ է կրել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Արտաքին գործերի…
Դիտել

Դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին փոխանցել է «Մխիթար Գոշ» պարգևը

Հուլիս 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի և Ներկայացուցիչների…
Դիտել

Խաղաղության պայմանագրում պետք է հստակ ամրագրվեն ԼՂ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցերը. Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը լայնածավալ հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիային, հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերություններին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share