ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են «Արմենպրես»-ի հարցմանը:

-Մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե նոյեմբերի 14-ին, ՀՀ սահմանագոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող էր գերեվարել, այնուհետև, հանրությունից գաղտնի, վերադարձրել նրանց։ Որքանո՞վ է լուրը համապատասխանում իրականությանը։

-Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հաջորդը

ժամը 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Առնչվող նյութեր
Դիտել

«Ձգողականություն» բալետի պրեմիերան՝ նոր մոտեցմամբ

Նոր ձեռագրով ու հրաշալի բալետային կազմով՝ «Հին աստվածներ» դրամայից դեպի «Ձգողականություն»: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային…

Հայկական կողմի դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին տեղեկությունները կեղծ են․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share