ՊՆ-ն հերքում է Ռուսաստանին Սու-30 փոխանցելու լուրը

Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։


Իրականությանը չի համապատասխանում նաև նշված հրապարկման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առուշ Առուշանյան ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից

Հաջորդը

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը չի փակում Ուկրաինիայի շուրջ բանակցությունների դուռը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ցանկացած շփման պատրաստ Է Ուկրաինիայի շուրջ բանակցային գործընթացում, ընդ որում՝ ելնելու Է ազգային շահերից: Այդ մասին, ինչպես…
Դիտել

Ղրղզստանի նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտնել են…
Դիտել

Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կրկին խախտել են հրադադարը․ ՊՆ

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը…
Դիտել

2023թ. կավարտվի մոտ 30 մարզադպրոցի և մարզադահլիճի կառուցման ծրագիր

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարության վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հերթական շրջայցն է կատարել մարզական կառույցների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share