Պուտինը ստորագրեց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքներ Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին։ Փաստաթղթերը հրապարակվել են այսօր։Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Պուտինը նաև ստորագրել է օրենքներ այս չորս մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին համաձայնագրերի վավերացման մասին:

Օրենքների համաձայն, նոր շրջանների բնակիչները Ռուսաստանի կազմում այդ տարածքների ընդգրկման օրից՝ սեպտեմբերի 30-ից, ճանաչվում են որպես Ռուսաստանի քաղաքացիներ։ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել ցանկացողներին մեկ ամիս ժամանակ է տրվել դիմումներ ներկայացնելու համար։ Միաժամանակ նշվում է, որ քաղաքացիության ձեռք բերումը հնարավոր է դիմում ներկայացնելու և Ռուսաստանի Դաշնության քաղաքացու երդում տալու պայմանով։

Չորս շրջանները Ռուսաստանի կազմում ընդունելու օրվանից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կգործի անցումային շրջան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր չկա. ՊՆ

Հաջորդը

Վստա՛հ եղեք, կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է. Վահրամ Դումանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի. Արտակ Բեգլարյան

Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share