Ջրականից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 4 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետոԱրցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1677 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը

Հաջորդը

«Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած ծանր հանցագործությունը բացահայտվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչու մեր պահեստում եղած հրթիռները չեն կիրառվել․ Մովսես Հակոբյան

Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր կրկին անդրադարձել է ՍՈՒ-երի թեմային։ Հակոբյանը նշել է, որ ՍՈւ-երը…
Դիտել

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 27-ին, հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ավստրիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Լյուքսեմբուրգի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share