ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին

ՌԴ ԱԳ նախարարությունը արձագանքել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ Հիշեցնենք՝ Հովհաննիսյանն այսօր անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ խոսնակին՝ ասելով․ «Այն, որ Զախարովան ՀՀ-ից պարզաբանումներ է պահանջում, մի քիչ անհասկանալի է: ՀՀ-ն առաջ է շարժվում իր պետական շահերով ու ամեն ինչ անում է իր ԶՈւ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ: ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերոջ ՌԴ-ի հետ շարունակում է իր ջերմ բարեկամական ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաեւ մեր այլ երկրների գործընկերների հետ»։ 

Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ «հավանաբար, Արթուր Հովհաննիսյանին սխալ են թարգմանել»։ 

Հիշեցնենք՝ Զախարովան հայտարարել էր. «Մենք հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին իրենց մասնակցության վերաբերյալ։ Պատասխանը ստանալուն պես կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններն անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է կինոաշխարհի ներկայացուցիչներին

Հաջորդը

Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանն ու Օվերչուկն անդրադարձել են հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Զրուցակիցները…
Դիտել

Հրապարակված փաստաթուղթը իրական է եւ չկա որևէ գաղտնի հավելված

Ազգային Ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդմիության կողմից հրապարակված փաստաթուղթը իրական է, դա այն…
Դիտել

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share