ՌԴ ՊՆ-ն հրադադարի խախտում է արձանագրել Ղարաբաղի Մարտունու շրջանում

Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղեկատվական հաղորդագրության մեջ։ 

«Տուժածներ չկան։ Տվյալ փաստով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում։ Պարեկություն է իրականացվում երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռներով ավտոշարասյան ուղեկցումը:

«Ռուսաստանյան խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերը գտնվում են մշտական փոխգործակցության մեջ»,- հավելել են ՌԽԶ-ից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հաջորդը

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանն Իրանի դեսպանին ներկայացրել է ԼՂ հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ա.…
Դիտել

Արցախին վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Անվտանգության խորհրդում. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Արցախի ժողովրդին «Սիրելի’ հայրենակիցներ Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը…
Դիտել

ԼՂ—ից Հայաստան է տեղահանվել 29.000 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Իտալիայի մասնաճյուղի հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականների թվում 29 հազար երեխա կա։…
Դիտել

Կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ․ տեղեկատվական շտաբ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share