Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին

Ռուսաստանում խոցել են մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում էին դեպի Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը:

«Այսօր առավոտյան Մոսկվայի մարզի որոշ շրջանների բնակիչները կարող էին լսել պայթյունների ձայներ. դա մեր հակաօդային պաշտպանությունն է։ Խոցվել են Մոսկվային մոտեցող մի քանի անօդաչու թռչող սարքեր», – գրել է Վորոբյովը։

Նա տարածաշրջանի բնակիչներին խնդրել է հանգստություն պահպանել և հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները:

Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ առավոտյան անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Մոսկվայում մի քանի շենք է վնասվել։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Նովայա Մոսկվայում բազմաբնակարան շենքերից մեկի երեք հարկերում պատուհանները կոտրվել են: Ականատեսները հայտնել են, որ միջադեպի պահին ուժգին պայթյուն է լսվել: Այնուհետև հայտնի է դարձել, որ ուժային կառույցների աշխատակիցները ստուգում են Մոսկվայի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող ևս երկու բազմահարկ բնակելի շենքերում տեղի ունեցած պայթյունների մասին տեղեկատվությունը:

Արտակարգ ծառայությունների աշխատանքի ժամանակ բնակարաններից տարհանել են երկու շենքի բնակիչների այն մուտքերից, ուր ընկել են ԱԹՍ-ները: Այնուհետև բնակիչներին թույլատրվել է վերադառնալ իրենց բնակարաններ:

Մոսկվայի մի քանի փողոցներում երթևեկությունը դադարեցվել է:

ՌԴ մայրաքաղաքի երեք օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Հաջորդը

Կիևը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման

Առնչվող նյութեր
Դիտել

Ավստրալիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվածների թիվն աճում է

Ավստրալիայի հարավ-արևելյան Նոր Հարավային Ուելսում տեղատարափ անձրևից առաջացած ուժեղ ջրհեղեղների պատճառով իրենց տները լքել է մոտ 18 հազար…
Դիտել

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին. Տոյվո Կլաար

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին և համապարփակ ու տևական կարգավորման նպատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…
Դիտել

Ղազախստանի նավթահանքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Հուլիսի 6-ին Ղազախստանի նավթի ամենամեծ հանքերից մեկում՝ Թենգիզում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու բանվոր մահացել է,…
Դիտել

G7 պատժամիջոցներ կկիրառի երրորդ երկրներում ռուսական բանկերի դեմ

«Մեծ յոթնյակի»՝ G7-ի երկրները մտադիր են սառեցված պահել Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները, քանի դեռ Մոսկվան չի փոխհատուցել Ուկրաինային հասցրած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share