Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը սահմանազատման շուրջ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հանդիպումը։

«Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրներին՝ նպաստելով սահմանագծում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- ասված է հայտարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտնում է, որ նոր հանդիպման ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արզումանյանի ձերբակալության հետ կապված զարգացումները գտնվում են Նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան

Հաջորդը

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Ադրբեջանին և Հայաստանին ակտիվացնել դիվանագիտական ​​համագործակցությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին

Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։…
Դիտել

Չեխիայում հայտնաբերվել է COVID-19-ի նախկինում անհայտ մուտացիա

Չեխիայի Բրնո քաղաքի Elisabeth Pharmacon լաբորատորիայում հայտնաբերել են Covid-19-ի նախկինում անհայտ մուտացիա: Այս մասին Twitter-ում տեղեկացրել է լաբորատորիայի…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share