Ռուսաստանը և Բելառուսը չեն մասնակցի Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ռուս և բելառուս ծանրորդները չեն ընդգրկվել ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական հայտացուցակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայից (EWF):

Նման որոշում կայացրել է ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան, որը 2022թ մարտից անորոշ ժամանակով զրկել է Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդներին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից՝ կապված ռուս-ուկրաինական ռազմական ընդհարման հետ:

Հայաստանում կայանալիք եվրոպական առաջնությանը նախատեսվում է 40 երկրի ծանրորդների մասնակցություն:

Եվրոպայի 2023 թվականի առաջնության մասնակիցների նախնական ցուցակում ընդգրկվել է 38 ռուս և 27 բելոռուս ծանրորդ (տղամարդիկ և կանայք), այդ թվում՝ պահեստայիններ:

Եվրոպայի առաջիկա առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային է, ինչը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել այդ երկրների ծանրորդների համար, քանի որ ՄՕԿ-ի կանոնակարգով Փարիզի օլիմպիադա գնալու համար ծանրորդները պետք է մասնակցեն նվազագույնը 5 խոշոր մրցաշարների:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

Հաջորդը

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Մարմնամարզիկները 4 մեդալ են նվաճել խորվաթական World Challenge Cup-ում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Խորվաթիայում կայացած World Challenge Cup-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օսիջեկ քաղաքում  կայանացած World Challenge Cup-ի հերթական…
Դիտել

ՉԼ. «Փյունիկը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Կլուժին»

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթահարեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը: Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share