Ռուսաստանում դեֆոլտ տեղի ունեցավ

Լույս երկուշաբթի գիշերը լրացավ Ռուսաստանի կողմից արտաքին պարտքի մոտ 100 միլիոն դոլարի վճարման արտոնյալ ժամկետը, և այդ վերջնաժամկետը պաշտոնապես համարվում է դեֆոլտ, հաղորդել է Bloomberg-ը:

Գործակալությունը նշում է, որ այս դեֆոլտը «արևմտյան կոշտ պատժամիջոցների գագաթնակետն էր, որոնք փակել են օտարերկրյա վարկատուներին վճարումների ուղիները», և տեղի ունեցավ առաջին անգամ 1918 թվականից ի վեր։

Գործակալության տվյալներով՝ «սա երկրի տնտեսական, ֆինանսական և քաղաքական վտարյալի (изгой) արագ վերափոխման մռայլ նշան է», քանի որ ՌԴ կենտրոնական բանկի արժութային պահուստները սառեցված են, իսկ խոշորագույն բանկերը կտրված են համաշխարհային ֆինանսական համակարգից։

Bloomberg-ը, սակայն, ընդգծում է, որ դեֆոլտը մինչ այժմ հիմնականում խորհրդանշական է և քիչ նշանակություն ունի ռուսների համար։ ՌԴ ֆինանսների նախարարը, գրում է գործակալությունը, ֆարս է անվանել այս դեպքում «դեֆոլտ» տերմինի օգտագործումը։

Ռուսաստանն ասում է, որ ունի միջոցներ ցանկացած հաշիվներ ծածկելու համար: Անցյալ շաբաթ Մոսկվան հայտարարեց, որ կանցնի իր չմարված սուվերեն պարտքը (40 միլիարդ դոլար) ռուբլով սպասարկելուն, քանի որ Արևմուտքն արհեստականորեն ստեղծեց արտարժույթի ներկայիս իրավիճակը:

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իր պարտավորությունները կատարել է ամբողջությամբ, քանի որ եվրոպարտատոմսերի վճարող գործակալը ստացել է 12,51 մլրդ ռուբլի։

Ֆինանսների նախարարությունն անցնում է եվրապարտատոմսերով վճարումների նոր ընթացակարգին, որը սահմանվել է Ռուսաստանի նախագահի հունիսի 22-ի հրամանագրով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ Լարսի մասին

Հաջորդը

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Առնչվող նյութեր
Դիտել

Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը. Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ներկայացրել է պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում զոհված զինծառայողների հիշատակը

ՀՀ կառավարության նիստում գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհված…
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախի Հանրապետություն (տեսանյութ)

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով…
Դիտել

Ամոյանը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանին հաղթած հունգարացի ըմբիշը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share