Սահակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել. փաստաբան

Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում մկնդեղի պարունակություն: Նոյեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է Սահակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:

«Մենք առայժմ չենք ստացել եղունգների անալիզների պատասխանները, դրանք կգան այսօր, բայց հեռախոսով պարզվել Է, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել Է ևս մեկ (թունավոր) նյութ՝ մկնդեղ»,- ասել է Վրաստանի նախկին նախագահի փաստաբանը:

Խաչապուրիձեն հավելել է, որ նոյեմբերի 28-ին՝ բավական երկար ընդմիջումից հետո առաջին անգամ, սպասվում Է Սահակաշվիլիի ներկայությունը դատական նիստին՝ սահմանի ապօրինի հատման գործով: Փաստաբանի խոսքով՝ Սահակաշվիլին գտնվում Է ծանր վիճակում, և նրա տեղափոխման համար պահանջվում Է հատուկ աթոռ:

Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին, ինչպես նաև նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել էին ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով նրա հնարավոր թունավորման մասին: Նրանց տվյալներով՝ այդ մասին Է վկայում «Էմպատիա» հասարակական կազմակերպության բժշկական եզակացությունը, որն առայժմ չի հրապարակվել և պատրաստվում Է՝ փոխանցվելու օտարերկրացի փորձագետներին: Վրաստանի իշխանությունները կոչ են անում ձեռնպահ մնալ նախկին նախագահի հնարավոր թունավորման մասին վաղաժամ եզրակացություններից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային օրակարգի հարցեր

Հաջորդը

Կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա առաջարկներ են տարածվում․ Կենտրոնական բանկ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է

Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել  վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի…
Դիտել

Կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել» մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու.Վահան Քերոբյան

2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը։ Այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է ՀՀ…
Դիտել

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով․ Ալիեւ

Հակամարտությունից հետո իրավիճակը Ղարաբաղում շատ փխրուն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա այս մասին հայտարարել է…
Դիտել

Մեկնարկել է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը։  Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share