Արմեն Գրիգորյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային օրակարգի հարցեր

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստականությունը նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բայրամովն ու Ռիքերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և տարածաշրջանային իրավիճակը

Հաջորդը

Սահակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել. փաստաբան

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք…
Դիտել

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին

Փետրվարի 10-ին, ժամը 12:36-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է…
Դիտել

Հայտնի են «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 11-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը, որն այս տարի կրում էր «Ինքնակառավարվող ռոբոտները՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share