Բայրամովն ու Ռիքերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և տարածաշրջանային իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը, տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը։

Ռիքերը  վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ամեն կերպ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Նա նաև ընդգծել է խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ շարունակվող բանակցությունների կարևորությունը։

«Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի տարբեր ասպեկտներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք

Հաջորդը

Արմեն Գրիգորյանը ֆրանսիացի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային օրակարգի հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտարարվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքների միջազգային մրցույթ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հավանություն է տվել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման  և վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերին…
Դիտել

ՀՀ վարչապետը և Վրաստանի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Վարչապետը շնորհավորել…
Դիտել

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կողմի հրավերից

Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններն այսօր՝ օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց: 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share