Հայտարարվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքների միջազգային մրցույթ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հավանություն է տվել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման  և վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերին ու ազդարարել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի մեկնարկի մասին

Մրցույթը հայտարարվել է  2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գնումների էլեկտրոնային հարթակում (ECEPP): Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 15-ն է: 

2022 թվականի սկզբին ակնկալվում է վերահսկող ինժեների և ծրագրին աջակցող խորհրդատուի մրցույթների մեկնարկ ևս:

Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից: Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սննդի շղթայի մեկական կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ

Հաջորդը

Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք

Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է յորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք։ Կատարվել է 7407 թեստավորում, առողջացել է 264 քաղաքացի,գրանցվել…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարի հետ

Փետրվարի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար…
Դիտել

Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներն իրենց կրթությունը շարունակում են ԵՊՀ-ում

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպում է դասընթաց, որի շրջանակում Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների չորս ուսանողներ մեկ կիսամյակում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share