Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։

Ստորև ներկայացնում ենք որոշման եզրափակիչ հատվածն ամբողջությամբ․

Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ, 64-րդ և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

1․ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության 4.1-ին կետի, 2-7-րդ ենթակետերի «դ» պարբերության համապատասխանաբար՝ 8.1, 8.1, 8.1, 10.1, 5.1, 8.1-ին կետերի, 8-9-րդ ենթակետերի «բ» պարբերության համապատասխանաբար՝ 5.1, 3.1-ին կետերի, 10-12-րդ ենթակետերի «դ» պարբերության 8.1-ին կետի, 13-րդ ենթակետի «դ», «ը», «ժա» պարբերությունների համապատասխանաբար՝ 8.2, 17.1, 26.1-ին կետերի, 14-15-րդ ենթակետերի «դ» պարբերության 7.1-ին կետի, 16-րդ ենթակետի «բ» պարբերության 3.1-ին կետի, 17-20-րդ ենթակետերի «դ» պարբերության 7.1-ին կետի, 21-րդ ենթակետի «բ» պարբերության 5.1-ին կետի, 22-24-րդ ենթակետերի «դ» պարբերության 8.1-ին կետի, 2-րդ կետի 4-րդ ենթակետի 8.2-րդ կետի «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Որոշման ամբողջական տեքստն եռօրյա ժամկետում հասանելի կլինի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ. ԱՄՀ-ն ամփոփել է 2021թ. խորհրդակցությունները

Հաջորդը

Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանի պահանջները վնասակար են խաղաղ բանակցային գործընթացի կարգավորման համար․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անընդունելի է որակել Ռուսաստանի պահանջներն Ուկրաինային՝ «նոր տարածքային իրողությունների» առնչությամբ։ Ինչպես հայտարարել է Բլինքենը…
Դիտել

Ստեփանակերտում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Ռուսական կենտրոն է բացվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում մասնակցել է ԱՀ իշխանությունների նախաձեռնությամբ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ,…
Դիտել

Թունիսյան էքստրեմալ արձակուրդի հետքերով. Ժամանցային ուղեցույց Թունիսից

Միջերկրական ծովի ափին հնագույն քաղաքներով, բերբերների բնակատեղի անապատով, հասմիկի նուրբ բույրով ու ոսկե լողափերով կա մի առասպելական երկիր՝…
Դիտել

Պատժամիջոցներն ակնհայտ ազդեցություն կունենան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ղազախստանի նախագահը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share