Սահմանի 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումները դադարեցված են։

Վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ Գորիսից Ստեփանակերտ ուղևորվողներին թույլ չեն տվել վերադառնալ իրենց տներ. «Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր դիվանագիտական ջանքերը»։

Անդրադառնալով Լաչինի միջանցքին կապող Կոռնիձոր-Տեղ ճանապարհին՝ Փաշինյանը նշեց, որ դրա արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն սահմանապահ զորքերը. 

«Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը դիրքավորվել ու ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ ՀՀ տարածքում։ Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։ Մեր տրամադրվածությունը եղել և շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը։ Հույս ունեմ՝ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։ Համենայն դեպս, սա է մեր տրամադրվածությունը»,- ասել է  Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հարկավոր են ամուր նյարդեր ու զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայի ԶՈՒ-ն հակահարձակման համար նախապատրաստում են ութ նոր գրոհային բրիգադ․ Reuters

Հաջորդը

Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն նաև Հարավային Կովկասի իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Գերմանիայի նախագահը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել…
Դիտել

Հնարավորինս անելու ենք, որ մեր բնակչության անվտանգության մակարդակը բարձրանա. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել արցախյան վերջին պատերազմում ռազմական գործողությունների դադարեցման մեկ տարվա կապակցությամբ։ «Հարգելի…
Դիտել

Արտասահման ուղարկված աճյունների 20-ից ավելի փորձանմուշ կա

Արցախի 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների ավելի քան 20 փորձանմուշ ուղարկվել է արտասահման։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության…
Դիտել

Առանձին դաժանությամբ սպանություն Վանաձորում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share