ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 82 հանրային սննդի օբյեկտներում

Հանգստյան օրերին՝ հունվարի 28-ին, 29-ին և 30-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 82 հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում:
Խախտումներ հայտնաբերվել են 2 կազմակերպությունում, կազմվել են արձանագրություններ:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում չարաշահման հերթական դեպքը

Հաջորդը

Խորապես ցավում եմ կատարվածի համար. Լուսինե Բադալյանը ներողություն է խնդրում

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը

Մարդու իրավունքների պաշտպանի երկու դեպարտամենտների ղեկավարներ Արմեն Մաշինյանն ու Արտյոմ Սեդրակյանը հունիսի 15-ին ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական…
Դիտել

Հայտնի է, թե ինչ նպատակով է Հայաստան ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 12-14-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ…
Դիտել

Հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին

Ուսուցիչների վարձատրության բարելավման, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. Պետական բյուջեով նախատեսված են մի քանի նոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share