Սենատոր Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ: Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Մակունցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։

Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ սենատոր Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 558 նոր դեպք

Հաջորդը

Կորոնավիրուսի հետ կապված ունենք իրավիճակի որոշակի մեղմացում. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանման և Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն…
Դիտել

Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարց ՀՀ օրակարգում չկա. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխաններն Արմենպրես լրատվական գործակալության հարցերին Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share