Սեպտեմբերի 13-ից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքով

Նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրվել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը՝ այս տարվա սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում, հայտնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ)։

Ընդհանուր առմամբ, ըստ հաղորդագրության, սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։

Նոյեմբերի 14-ի դրությամբ, հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 5 հազար 12 է, կատարվել է 68 մլրդ 2 մլն դրամի հատուցում։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հիմնադրվել է 2017-ին՝ հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ ՊՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում խաղաղ բնակչի ուղղությամբ կրակելու մեջ

Հաջորդը

Դիլիջանի թունելը վաղը հոսանքազրկվելու է

Առնչվող նյութեր
Դիտել

Խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի ապօրինի վճիռը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից…
Դիտել

Արցախի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու…
Դիտել

Բարեփոխման ծրագիր ՀՊՏՀ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժից հայտնում են, որ տնտեսագիտական համալսարանում կիրականացվի դրամաշնորհային ծրագիր՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share