Սերժ Սարգսյանը Արցախի թեմայով բանախոսությամբ է հանդես եկել

Սերժ

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում՝ «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բաց բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Քաղաքացիական կրթության դպրոցի մասնակիցներից բացի հանդիպմանը մասնակցել են նաև ոլորտի փորձագետներ և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով հետաքրքրված գործիչներ:

Բանախոսության ընթացքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի կողմից տարվող դիվանագիտական ջանքերին` հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման ուղղությամբ:

Մատնանշվել են բանակցային գործընթացում արձանագրված հաջողությունները, առկա հնարավորությունները և մարտահրավերները:

Բանախոսության ավարտին ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է հակամարտության կարգավորման վերաբերյալ դպրոցի մասնակիցների և փորձագետների հարցերին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՀ քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին

Հաջորդը

5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Սյունիքում

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը կպատասխանի Հանրային հեռուստաընկերության հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։  Վարչապետը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է. «Այսօր՝ ժամը 20:00-ին, ուղիղ…
Դիտել

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի տվյալների բացահայտումների թվայնացման ծրագրերի ստեղծման աշխատանքները

ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության երկրի համակարգող՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share