Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ.ՊՆ

ՀՀ պաշտպանության հաղորդագրությունը։

Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

ՊՆ-ի հաղորդման համաձայն՝ ժամը 07։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղային մարտերը շարունակվում են, կան կորուստներ.ՊՆ

Հաջորդը

Հայկական կողմն ունի 3 զոհ.ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ-ն շարունակելու է օգնել Հայաստանին. Լավրով

Առանցքային դաշնակցի դիրքերից Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է օգնել  Հայաստանին պաշտպանունակությունն ամրապնդելու և սահմանների պահպանության գործում: Այս մասին հայտարարել…
Դիտել

Արցախում տնտեսվարողներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի վաճառքը

Տնտեսվարողներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը, հաշվի առնելով Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը՝…
Դիտել

Ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել Արցախի դիտակետի պաշտպանության թեմայով

Արցախում ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ, ինչպես…
Դիտել

Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը. Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share