Սուրեն Պապիկյանը հետևել է«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման քննությունների ընթացքին

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման հերթական
քննությունների ընթացքին։

Նախարարը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և մաղթել քննությունների բարեհաջող ընթացք ու բարձր արդյունքներ։

Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել քննական այս փուլը, հնարավորություն կընձեռվի`ավելի լավ պատրաստվելու և կրկին ցուցադրելու իրենց կարողությունները։

Ատեստավորման հանձնաժողովի անդամները նախարարին զեկուցել են քննությունների ընթացքի և նախնական արդյունքների վերաբերյալ։

Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է ուսումնական կենտրոնի լսարաններում, հետևել
ստորաբաժանումների պարապմունքներին, զրուցել դասընթացների մասնակիցների
հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ՊՆ ուսումնական կենտրոնում գտնվող «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր զինծառայողների հետ, խոսել ծրագրի գործնական փուլի, հանձնաժողովի ուշադիր և պատշաճ աշխատանքի մասին՝ ընդգծելով, որ հատուկ հսկողություն է սահմանված ատեստավորման օբյեկտիվ, թափանցիկ անցկացման համար:

Նախարար Պապիկյանը զինծառայողներին հորդորել է ջանք չխնայել՝ քննություններում գերազանց գնահատականներ ստանալու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հաջորդը

Քննչական կոմիտեի պարզաբանումը՝ ձերբակալվածի, նրա փաստաբանի և ոստիկանների քաշքշուկի վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ Լարսի մասին

Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի…
Դիտել

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի  մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ…
Դիտել

ԱԻՆ-ում ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները

Այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share