Սպանություն Երեւանում

2021թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:43-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ  է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցում գտնվող տներից մեկի հյուրին ավտոմեքենան կայանելու համար դանակահարել են:

Բժշկական կենտրոնի համապատասխան մատյանի զննման արձանագրության համաձայն, նույն օրը՝ ժամը 01:40-ին, «Կրծքավանդակի առաջին պատի կտրած-ծակած» վերքով  բժշկական կենտրոն է տեղափոխվել 46-ամյա տղամարդու դին:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ վերոնշյալ տղամարդու մահվան և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի  բնակիչ է՝ ծնված 1975 թվականին: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի հիշյալ փողոցում ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում տղամարդը  դանակով դիտավորությամբ հարվածել  է հարևանի հյուրի կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատին, որի արդյունքում վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Երևանի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել

Հաջորդը

Կայացել է Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում այսօր և ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։…
Դիտել

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում թույլ տրված չարաշահումներից մեկի դրվագով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության և…
Դիտել

Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share