Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը հրդեհ է բռնկվել․ կա 2 զոհ

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցին կից հյուրատանը հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21։45-ին հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Նա նշեց, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել Ստամբուլի հրշեջ-փրկարարական խումբը և հրդեհի մարման աշխատանքներ իրականացրել։ Դեպքի վայրում էր նաև Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը։

«Հրդեհը բռնկվել է հին հյուրատանը, որը պետք է վերանորոգվեր, սակայն տեղի ունեցավ այս ողբերգական իրադարձությունը։ Հյուրատանը բնակվում էր 7 հոգի, որից 2-ը զոհվել են, 2-ը ծխահարման հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց»,- ասաց Գոչունյանը՝հավելելով, որ այս պահին դեռևս հրդեհի բռնկման պատճառների մասին որևէ տեղեկություն չկա։

Գոչունյանի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքները երկար են տևել, այն հաջողվել է մարել հունվարի 24-ին ժամը 2։00-ի սահմաններում։

«Փառք Աստծո, բուն եկեղեցին պահպանվել է, հրդեհը չի հասել սրբավայր»,- եզրափակեց Գոչունյանը։

Գոչունյանը նաև հայտնեց, որ հրդեհի հետևանքով զոհված անձինք են Հայ կաթողիկե հանրության անդամներ Ժոզեֆին Էքմեքչին և Ֆեհիմ Աթսուփը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խաչանովը շարունակում է հաղթանակների շարքը

Հաջորդը

ՄԻՊ-ը կրկնել է նախորդ օրը ԱԺ ներկայացված հրաժարականը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանը՝ 21, Թբիլիսին՝ 44, Բաքուն՝ 85-րդ տեղում. աշխարհի ամենաապահով քաղաքները

Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում զբաղեցրել է 21-րդ տեղը՝ զգալիորեն առաջ անցնելով Հարավային Կովկասի իր հարևաններից՝ Թբիլիսիից ու…
Դիտել

Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է. ԱՀ նախագահ

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Առաջին Հանրապետության տոնի առիթով։ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ուզում…
Դիտել

Փաստաբան Շուշանյանը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար

2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան»…
Դիտել

«Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կառաջարկի նոր եռակողմ գագաթաժողով անցկացնել». ՌԴ նախագահի օգնական

«ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել հերթական եռակողմ գագաթաժողովն անցկացնել, առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները».…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share