Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գորայք-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի են։

Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Երևան-Սևան ավտոճանապարհի 23-24-րդ կմ-ին («Չայնիի ոլորաններ» կոչվող հատված) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդը

Նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական 50 հազար դրամ կստանա

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանը տեսակցել է հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին…
Դիտել

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հայաստանի հնարավորությունները

Ռուս-ուկրաինական պատեարզմի պատճառով արեւմտյան երկրները գրեթե ամեն օր նոր պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Եթե այդ պատժամիջոցների հետեւանքները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share