Սևանա լճի պաշարները հաշվարկվում են․Հակոբ Սիմիդյան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ Սևանա լճի պաշարները հաշվարկվում են: Նպատակն այն է, որ ձկնատեսակների պաշարների հաշվարկի արդյունքում սահմանվի քվոտա, որպեսզի ձկնորսությունը բերվի օրինական դաշտ:

Նախարարը մանրամասնել է, որ առաջիկայում Չեխիայից մասնագետներ կժամանեն ՀՀ. «Սպասում ենք առաջիկայում Չեխիայից մեր գործընկերների այցին, որոնք, ըստ էության, իրենց գործիքներով կգան և ևս հաշվառում կանեն Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների»,- ասել է նա՝ հավելելով, որ սա արվում է այլընտրանքային մի հաշվարկ ունենալու համար:

«Հուսամ նաև՝ այս հաշվառումների արդյունքում կիմանանք դինամիկան ձկան պաշարների վերականգնման իմաստով, և հուսանք նաև՝ քվոտաների տրամադրման գործընթացը կհասցնենք նրան, որ ձկնորսությունն ամբողջությամբ կհայտնվի օրինականության շրջանակում»,- ասել է Սիմիդյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022-ի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է․ նախարար

Հաջորդը

Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է. Վահագն Խաչատուրյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանը հետևել է«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման քննությունների ընթացքին

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետևել «Պաշտպան հայրենյաց»…
Դիտել

Ընթացիկ ռազմական գործողությունն ավելի է վատթարացնելու իրավիճակը. Կլաար

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ողբերգական լուրեր ենք ստացել այսօր ականների…
Դիտել

Կաշառքի դիմաց ոստիկանությունում երեք հոգի ծառայության է անցել. հարուցվել է վարույթ

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի երկու ծառայող, օգտագործելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share