Վահագն Խաչատուրյանը ներկա է եղել Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է եղել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին, որը տեղի է ունեցել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Համերգային ծրագրի ավարտին նախագահ Խաչատուրյանն Օհան Դուրյանի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը, որոնք վերադարձրել էր պետությանը:

«Այսօր մաեստրո Օհան Դուրյանի հանդեպ մի վերջին պարտականություններից մեկը պետք է կատարեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ իրեն զրկեցին իր նվագախումբը ղեկավարելուց, և այդ ժամանակաշրջանում՝ 2001 թվականին, նա որպես բողոքի նշան իր ըմբոստ պահվածքով որոշեց վերադարձնել պետությանն այն պարգևները, որ նրան շնորհվել էին 1996-1997 թթ.: Երկու բարձր պարգևներ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը, նա վերադարձրեց պետությանը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և նշել, որ որպես պետական պաշտոնյա ներկա է եղել այն արարողությանը, երբ տրվում էին այդ պարգևները:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է, որ ես հնարավորություն ունեմ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ վերադարձնել այդ պարգևները տիկին Ալիսին: Համոզված եմ, որ այս պարգևներն իրենց տեղը կգնեն Օհան Դուրյանի տուն-թանգարանում կամ այն վայրում, որտեղ որոշվել է դրանք պահել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բելգիան հանդես Է գալիս ԵՄ-ում ամբողջ գազի, այլ ոչ միայն ռուսական գազի գների առավելակետի օգտին

Հաջորդը

Բաքուն հայտարարում է խաղաղության պայմանագրի բանակցություններին պատրաստ լինելու մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Դժվար է գերագնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեսկալացիայի ուղղությամբ Պուտինի ջանքերը. Դմիտրի Պեսկով

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերը դժվար է գերագնահատել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը…
Դիտել

ՊՆ-ն հերքում է

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share