Վահագն Խաչատուրյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:

ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման համար ԱԺ հատուկ նիստն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց՝ նշելով.

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:  

Երդմնակալությունից հետո Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնության խոսք հղեց:

Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև այս կատարող Ալեն Սիմոնյանը, նախարարներ, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի և հայրենիքի պետական, հասարակական և մշակութային գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, արտախորհրդարանական ուժեր, գործարարներ, պաշտոնատար անձինք, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել ԱԺ հատուկ նիստին:

Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում (լուսանկարներ)

Հաջորդը

Բաքուն հերթական կեղծիքն է տարածել

Առնչվող նյութեր
Դիտել

Վրդովված եմ Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ քաղաքների ուղղությամբ զանգվածային հրետանային կրակ բացելու հաղորդագրություններով. Ջեքի Սփիր

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը հրետակոծում…
Դիտել

Մերձավոր Արևելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարավորությունը․ Արմեն Պետրոսյան

Մերձավոր Արևելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարավորությունը՝ ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բախման զգալի հավանականությամբ։ Այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share