Վահրամ Դումանյանն ընդունել է շախմատի աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանին, որն օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարիամ Մկրտչյանին աննախադեպ հաջողությունների առթիվ՝ ընդգծելով, որ մեծ հաղթանակները հնարավոր են միայն քրտնաջան աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ:

«Հաճելիորեն զարմացա և հպարտություն ապրեցի, երբ իմացա, որ դեռ ժամկետից շուտ կարողացել եք նվաճել Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնությունը: Շատ ուրախ եմ այդ առիթով և ի սրտե շնորհավորում եմ: Արդեն ապացուցել եք, որ շատ աշխատասեր մարզուհի եք, և Ձեր այս հաջողությունները միայն քրտնաջան աշխատանքի արդյունք են: Գիտեմ, որ կշարունակեք աշխատել՝ արդեն մեծահասակների պայքարում հաջողություններ գրանցելու համար»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Մարիամ Մկրտչյանը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր, երբ Թուրքիայում հայկական եռագույնը բարձրացվեց և հնչեց ՀՀ օրհներգը. «Լավ էի պատրաստվել այս առաջնությանը: Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալուց հետո հավատում էինք, որ այստեղ ևս հաջողության կհասնեմ ու կպայքարեմ մեդալային տեղերի համար, թեև մինչև վերջին պահը չէի սպասում, որ հաղթող կճանաչվեմ: Շատ հպարտ եմ, որ կարողացա չեմպիոն դառնալ ու եռագույնով բարձրանալ պատվո հարթակի առաջին աստիճանին: Ինձ համար սա մեծ նշանակություն ուներ, ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացա գրանցել այս հաջողությունը»:

Մարիամ Մկրտչյանը նաև պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից և խաղալ սովորել է դպրոցում. հենց այդ շրջանում շախմատը որպես առարկա ընդգրկվել էր դպրոցական ծրագրում: Նրա առաջին ուսուցիչն ու մարզիչը եղել է Սևակ Բաղդասարյանը` Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի «Շախմատ» առարկան դասավանդող մասնագետը: Նա նաև Մարիամի մարզիչն է եղել, որի հետ աշխատելով դարձել է պատանեկան ԵԱ-ի մեդալակիր: Մարիամը խոստովանում է՝ եթե դպրոցում շախմատ չուսումնասիրեին, հավանաբար երբեք չէր հետաքրքրվի այդ խաղով:

Հայ մարզուհին տարին հաջողված է համարում, միաժամանակ նաև նշում է, որ նոր հաղթանակների պլաններ էլ ունի. «Մի քանի խոշոր մրցաշարերում կարողացել եմ լավ արդյունքներ ցույց տալ, ինչն արդեն իսկ գոհացնող է: Առաջիկայում երկու մրցաշար է նախատեսված, որոնց ևս փորձելու եմ լավ հանդես գալ»:

Նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է շախմատի, և առհասարակ սպորտի ոլորտում պետական հոգածությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը շարունակական կլինի, որպեսզի արդյունքներն ավելանան:

Նշենք, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Մարիամ Մկրտչյանը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մասնակցելու է միջազգային մրցաշարի, իսկ դեկտեմբերի 25-30-ը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի բլից և արագ շախմատի մեծահասակների աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի Ղազախստանում:

Հիշեցնենք՝ Անթալիայում օրերս տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել: Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում, Մարիամ Մկրտչյանն առավելության էր հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրում հայ մարզուհին առավելության էր հասել ռուսաստանցի Ալիսա Նուր-Մուխամետովայի նկատմամբ և վերջնարդյունքում 9 հնարավորից վաստակել 8,5 միավոր:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա սեպտեմբերին նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։

Հայ շախմատիստուհին այս տարվա հունվարին ընդգրկվել է Հայաստանի կանանց հավաքականի կազմում, Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պեմզաշենի դաժան դեպքի բացահայտման մանրամասները. ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)

Հաջորդը

Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման աշխատանքները կշարունակվեն 2023 թվականին

Առնչվող նյութեր
Դիտել

«Ռազմական այս հանցագործությունները մատնանշում են Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը». Ֆրենք Փալոն

«Ես խստորեն դատապարտում եմ ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների դաժան մահապատիժը։ Ռազմական այս հանցագործությունները առանձին միջադեպեր չեն և…
Դիտել

Այս պահին կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է․ՀՀ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու…
Դիտել

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին ԵԱ-ի թիմային հաշվարկում 3-րդն է

Հայաստանի ազատ ոճի երիտասարդական ընտրանին Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 3-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի…
Դիտել

Գնել Սանոսյանը ծանոթացել է Շուռնուխում կառուցվող բնակելի տների շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը եղել է Սյունիքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share