Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները և նշել, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարևորում է նաև ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։

Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին և որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բայդենը պատրաստ է աջակցել Արցախում երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին

Հաջորդը

Ընտրությունները թակարդ են․ Թաթուլ Մանասերյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում Սու-34 օդանավն ընկել է բնակելի շենքի վրա

Ռուսական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում կործանվել է Սու-34 ռազմական օդանավը։ Ականատեսները, որոնց հղում…
Դիտել

Ազգային ժողովը չընդունեց ապօրինի կառույցների վերաբերյալ օրենքի նախագիծը

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի…
Դիտել

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ․ կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին, ժամը 21։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share