Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարությունը հայ-թուրքական առաջնոդների հեռախոսազրույցի ու երկրների միջև ընթացող երկխոսության մասին իր աջակցությունն է հայտնել «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հարցմանը, հայտնել են.

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար:

Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարևոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արտակարգ իրավիճակների նախարարը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Հաջորդը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով.ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Առնչվող նյութեր
Դիտել

Ավելի սերտ գործակցելու անհրաժեշտություն կա․ Կարեն Անդրեասյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…
Դիտել

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share