Վարչապետ Փաշինյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:

Վարչապետը նշել է, որ պարոն Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։

Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Հաջորդը

Դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները

Առնչվող նյութեր
Դիտել

«Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու Disney Plus-ի հարթակներում.

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է որակել այն, որ Disney Plus-ը…
Դիտել

Ամոյանը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանին հաղթած հունգարացի ըմբիշը…
Դիտել

ԱՀԿ. COVID-19 համավարակն առաջիկա ամիսներին վերահսկողության տակ կվերցվի

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի զսպել կորոնավիրուսային համավարակ: «Մենք ունենք գործիքներ,…
Դիտել

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում խորհրդակցություններ կանցկացնի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում կանցկացնի քաղաքական խորհրդակցություններ՝ ներառյալ Կոնգրեսի ճեպազրույցները, վերլուծական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share