Վարչապետը ներկայացրել է ստեղծված իրավիճակի հանգուցալուծման՝ հայկական կողմի պատկերացումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԼՂ շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները։

Ըստ նրա՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքն ու ապահովի դրա բնականոն գործունեությունը. «Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան միջազգային ֆորմատի շրջանակներում Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ։ Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, և որևէ էսկալացիա բացառելու մեխանիզմներ պետք է ներդրվեն»։

Ըստ Փաշինյանի՝ պահանջվում են կոնկրետ ու անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարվածություն թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Նա շեշտեց, որ այդ ջանքերին զուգահեռ, ամեն օրվա հետ, ավելի անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը․ «Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում:

Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղել»,- ասել է նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը. ՌԴ ՊՆ

Հաջորդը

Մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պետական պարտք ունենք. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախից ծանր վիճակում գտնվող երեխա է տեղափոխվել Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4…
Դիտել

Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին և հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան

Այս տարի Սուրբ  Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում, բայց մեր ժողովրդին հնարավոր չէ…
Դիտել

Բրիտանական դեսպանության հայտարարությունը Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին

Բրիտանական դեսպանության հայտարարությունը Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share