Վարչապետը ներկայացրել է ստեղծված իրավիճակի հանգուցալուծման՝ հայկական կողմի պատկերացումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԼՂ շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները։

Ըստ նրա՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքն ու ապահովի դրա բնականոն գործունեությունը. «Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան միջազգային ֆորմատի շրջանակներում Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ։ Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, և որևէ էսկալացիա բացառելու մեխանիզմներ պետք է ներդրվեն»։

Ըստ Փաշինյանի՝ պահանջվում են կոնկրետ ու անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարվածություն թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Նա շեշտեց, որ այդ ջանքերին զուգահեռ, ամեն օրվա հետ, ավելի անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը․ «Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում:

Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղել»,- ասել է նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը. ՌԴ ՊՆ

Հաջորդը

Մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պետական պարտք ունենք. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքուն Ֆրանսիայի վարչապետին կոչ է անում չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արած…
Դիտել

Շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը․ Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է տարածաշրջանի զարգացումներին։ «Ադրբեջանի…
Դիտել

Ադրբեջանը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին մոտենալ գազատարին. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը։ Այս մասին նշված է Արցախի պետնախարար…
Դիտել

Ի՞նչ պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, թե ինչ է հասկացել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից: «Չտրվելով անհիմն լավատեսությանն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share