Վեճ և դանակահարություն Մաշտոցի պողոտայում

Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձինք վիճում են: Քիչ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության տեղափոխված 17-ամյա պատանին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում անծանոթ անձը դանակահարել է իրեն:

Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը դանակով խփել է մյուսին և դիմել փախուստի:

Պարեկները հետապնդել են նրան և Կորյունի փողոցում բռնելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: 16-ամյա պատանին տվել է խոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հաջորդը

Ազգերի լիգա․ Հայաստանը պարտվեց Շոտլանդիային

Առնչվող նյութեր
Դիտել

Պատվաստված զբոսաշրջիկների մուտքը ԵՄ կարող է թույլատրվել

Եվրամիության անդամ երկրները  Եվրահանձնաժողովից առաջարկ են ստացել՝ մեղմել ԵՄ մուտքի առկա սահմանափակումները զբոսաշրջիկների համար՝ հաշվի առնելով պատվաստումների արշավների…
Դիտել

ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան. ԱՀ ԱԱԾ

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին,…
Դիտել

Լիլիթ Մակունցը քննարկել է ՀՀ և Յուտա նահանգի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով  ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը…
Դիտել

Իրանը թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ․ ԻԻՀ գլխավոր դատախազ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share