Լիլիթ Մակունցը քննարկել է ՀՀ և Յուտա նահանգի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով  ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սոլթ Լեյք Սիթի քաղաքում (նման այցեր պարբերաբար կազմակերպում են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանների համար)։

Այցի նպատակն էր վերհանել Հայաստան-Յուտա տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները, ներկայացնել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, նախանշել երկկողմ համագործակցության այլ ուղղություններ։

Այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպումներ ունեցավ Յուտայի նահանգապետի տեղակալ Դեիդըր Հենդերսոնի, նահանգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչ սենատոր Քըրթիս Բրամբելի հետ, այցելեց Յուտայի համաշխարհային առևտրի կենտրոն, հանդիպում-քննարկում ունեցավ գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Յուտայի համալսարանի Քեմ Գարդներ քաղաքականության մշակման ինստիտուտում մասնակցեց կին առաջնորդների քննարկմանը, ծանոթացավ նահանգի բարձր տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, հանդիպեց Յուտայի Հիսուս Քրիստոսի եկեղեցու նախագահ Ռասել Նելսոնի հետ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին

Հաջորդը

Եգիպտոսը փորձել է 40.000 հրթիռ գաղտնի մատակարարել Ռուսաստանին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստան ժամանած հնդկաստանցիների թիվը 20-30 հազարի միջակայքում է․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստան եկող Հնդկաստանի մեծաթիվ քաղաքացիների թեմային։ Ըստ նրա՝ աշխատանքային միգրանտների թիվը չի…
Դիտել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրության կենտրոնում. վարչապետ

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան…
Դիտել

Գորիսի կայազորի զինվորական դատախազությանում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանում (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությանում) ինքնավար պաշտոն…
Դիտել

2023 թվականի հունվարի 3-ից 5-ը Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն լինի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։ Վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share