Հայաստան ժամանած հնդկաստանցիների թիվը 20-30 հազարի միջակայքում է․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստան եկող Հնդկաստանի մեծաթիվ քաղաքացիների թեմային։ Ըստ նրա՝ աշխատանքային միգրանտների թիվը չի հաշվվում զբոսաշրջիկների ցուցանիշների մեջ.

«Տարբեր թվեր են հնչում․ առկա թվերը, որ վերցրել ենք սահմանահատումներից, խոսում է այն մասին, որ ավելի քիչ են, քան 30 հազարը։ 60 հազար թիվը իրականությանը չի համապատասխանում։ 20-30 հազարի միջակայքում է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հնդկաստանից զբոսաշրջիկների հոսքը մեծ չէ, հետևաբար, նրանք զբոսաշրջիկ չեն համարվում։

«Չեմ կարող ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս Հնդկաստանից։ Բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից»,- ասել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

Հաջորդը

Ամասիայի և Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն․ Աշոցքում բուք է

Առնչվող նյութեր
Դիտել

Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ ռազմատնտեսական ​​հանձնաժողովի 21-րդ նիստը

Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովի 21-րդ նիստը։ Միջոցառումն անցկացվել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար…
Դիտել

Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Մ-10 միջպետական ավտոճանապարհի՝ Վայոց ձորի Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։ «Արմենպրես»-ին այս մասին…
Դիտել

Երևանը կարող է մետրերի ճշգրտությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը. Ալեն Սիմոնյան

«Մինչ այս պահը քարտեզների հետ կապված խնդիր կա». հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share