«Վեոլիա ջուր» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները

Վեոլիա ջուր» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները. քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են:

Այս մասին հայտարարություն է տարածել Գորիսի համայնքապետարանը:

««Վեոլիա ջուր» ընկերությունը գրեթե ամեն օր՝ առանց զգուշացման, կատարում է ջրանջատումներ. ամառվա այս շոգ օրերին ջրանջատումների պատճառով՝ Գորիսի համայնքապետարան բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ հայտնելով իրենց դժգոհությունները:

Ընկերությունում հեռախոսազանգարին չեն պատասխանում, որևէ կերպ քաղաքացիներին սպառիչ պատասխան չի տրվում:

Թեև Գորիսի համայնքապետարանը չունի որևէ իրավասություն ընկերության գործունեությունը վերահսկելու համար, սակայն, բազմաթիվ բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով, հորդորում ենք հետևողական լինել խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում՝ համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ»,-նշված է հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահվան ելքով վրաերթ հանքավայրում

Հաջորդը

Մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա։…
Դիտել

Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար՝ դեսպան Անդրեա Վիկտորինին

Նոյեմբերի 3-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան…
Դիտել

Վրաստանի վարչապետն արձագանքել է ՌԴ կողմից վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ քննադատություններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնց դուր չի եկել Վրաստանի քաղաքացիների համար վիզաները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share