Վստահ եմ, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի իր քաղաքական գործունեությունը. վարչապետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՌԱԿ 29-րդ համագումարի մասնակիցներին։

«Ռամկավար ազատական կուսակցության հարգելի ղեկավարներ և ներկայացուցիչներ,

Ողջունում եմ Երևանում ՌԱԿ 29-րդ հերթական համագումարի անցկացումը և հույս հայտնում, որ այն նոր ազդակ կհաղորդի կուսակցության հետագա գործունեությանը ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում:

Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:

Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով՝ ապացուցել կենսունակությունը:

Բարձր գնահատանքի է արժանի դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը՝ հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման և այլ հարցերի լուծման գործում:

Մենք շահագրգիռ ենք կուսակցության շարունակական զարգացմամբ՝ միտված մեր երկրի և ժողովրդի միասնականության, ազատության ու պետականության ամրապնդմանը:

Հարգելի գործընկերներ,

Վստահ եմ, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի իր քաղաքական գործունեությունը՝ ի նպաստ մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման և առաջընթացի:

Մաղթում եմ համագումարի մասնակիցներին արդյունավետ քննարկումներ և հաջողություններ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը. Դատախազության ուսումնասիրության հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաջորդը

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է IRNA…
Դիտել

Ինչ-որ «կրիտիկական կետում» պիտի կանգներ Հայաստանը․ Վահրամ Աթանեսյան

Իշխանությունը պիտի կարողանա մի ինչ-որ «կրիտիկական կետում» կանգ առնելու որոշում ընդունի։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է…
Դիտել

Փորձել են ապօրինի ճանապարհով 150 iPhone ներկրել

Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share