Վրաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության կարևորությունը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Այս համատեքստում կողմերը նշել են Ղարիբաշվիլիի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, երբ անցյալ տարվա հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ զինծառայողներ Ադրբեջանի կողմից հանձնվեցին Հայաստանին: Հայկական կողմն, իր հերթին, Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է հանձնել ականապատ դաշտերի քարտեզները:

Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ

Հաջորդը

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ռազմարդյունաբերության ոլորտում գործակցել Եգիպտոսի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի ռազմական…
Դիտել

ՊԵԿ-ն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդմիջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2021թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share