Վրացական ավիաընկերությունը մայիսի 20-ից ուղիղ չվերթներ կսկսի Մոսկվա

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաղորդել է, որ «Georgian Airways»-ին թույլատրել է Թբիլիսիից Մոսկվա ուղիղ ավիաչվերթներ իրականացնել մայիսի 20-ից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

««Georgian Airways» ավիաընկերությունն սկսում է կանոնավոր չվերթները Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ: Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ավիաընկերության ուղարկած հայցի համաձայն՝ մայիսի 20-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական յոթ անգամ», – ասվում է գործակալության տարածած հայտարարության մեջ:

Ավիաընկերությունը համապատասխան թույլտվությունն ստացել է մայիսի 16-ին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։ Իր հերթին, ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան. պլանավորվում է ամեն շաբաթ Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ յոթ ուղիղ չվերթ իրականացնել հայրենական ինքնաթիռներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միջազգային դատարանի որոշումն է անտեսվել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը. Ռուստամյան

Հաջորդը

Պարզ լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Առնչվող նյութեր
Դիտել

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար կազմին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար կազմին։ Մարզպետը ողջունել է…
Դիտել

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Արցախ մտնող միակ գազատարը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում…
Դիտել

ԱՄՆ-ն պատասխանատու է Ուկրաինայում կրակ բորբոքելու համար․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կարծում է, որ ԱՄՆ-ն է պատասխանատու Ուկրաինայում «կրակը բորբոքելու համար»։ «Սպիտակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share