Տապանաքար ընդդիմության և պարտավորություն իշխանության համար

Մարտի 26-ին՝ Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքներում, տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը:

44 օրյա պատերազմից հետո, հատկապես Սիսիանը դարձել էր ներքաղաքական ինտրիգների էպիկենտրոն։ Օգտագործելով հենց այս տարածաշրջանում առկա տարածքային կորուստներն ու խնդիրները՝ ընդդիմությունը այստեղից էր գծել իշխանափոխության իր ճանապարհը։

Նրանք, իրենց հակաիշխանական ամբողջ քարոզը փորձում էին կառուցել այս տարածաշրջանի բնակչության խնդիրների վրա։

Իհարկե՝ անժխտելի է, որ այսօր Սյունիքում կան բազմաթիվ անվտանգային խնդիրներ, մարդկանց մոտ կա անորոշություն, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ այդ խնդիրներով հանդերձ տեղի բնակչությունը շարունակում է վստահել իշխող ուժին։

Ընդդիմությունը տարիներ շարունակ օգատագործում էր այս տարածաշրջանի բնակիչների խնդիրները՝ իշխանության հասնելու համար։ Ընդդիմությունը տարիներ շարունակ հայտարարում էր, որ իշխանությունը մերժված է Սյունիքում։ Սակայն վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Սիսիանի համայնքներում մերժված են նախկին ուժերը։

Սա խոսում է այն մասին, որ ունենալով բազում խնդիրներ այդուամենայնիվ տեղի բնակչությունը լավ է հասկանում, թե որտեղից են եկել այդ խնդիրները և ովքեր են դրանց վրա կառուցել սեփական իշխանության բուրգը, սեփական ֆինանսական կայսրությունը։

Ընդդիմությունը՝ այն մարդկանց, որոնց ժամանակին համարում էր «սպարտացիներ», որոնք իբր դուրս են եկել գործող իշխանությունների դեմ կռվի, այսօր այդ նույն «սպարտացիներին» սկսել է վիրավորել, սկսել է մեղադրել, որ նրանք իրենց ապագան կրկին վստահել են գործող իշխանություններին։

Ընդդիմադիրները հաճախ են իրենց ելույթներում հայտարարում, թե իբր իրենք ներկայացնում են ամբողջ ժողովրդին, իբր իշխանության կողքը ժողովուրդ չկա, բոլորը դավաճաններ են, վաճառված են։ Մինչդեռ ընդդիմադիրները ճիշտ կանեն մեղավորներին և սխալները փնտրեն իրենց շրջանակներում։ Փաստացի, ՏԻՄ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի հիմնական մասը հոգնել է ոչ թե իշխանություններից, այլ հենց ընդդիմությունից։ Այն ընդդիմությունից, որոնք ուղղակի ամեն առիթ օգտագործում են երկրում քաոս և անկառավարելի իրավիճակ ստեղծելու համար։

Մարդիկ այսօր ցանկանում են ուղղակի ապրել, արարել և վերջապես՝ լուծված տեսնել իրենց խնդիրները և ոչ թե շարունակել գոյատևել քաոսի և քաղաքական ինտրիգների միջավայրում։ Սա է ՏԻՄ ընտրությունների արդյունքների գլխավոր ուղերձը։ Ուղերձ, որը ընդդիմության համար հերթական տապանաքարն էր, իսկ իշխանության համար՝ հերթական պարտավորությունը։

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև</strong>

Հաջորդը

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու՝ Երևանի ծրագրերը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբևէ գտնվում են բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր…
Դիտել

ԶՈՒ ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ…
Դիտել

Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց։ Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share