Տարածաշրջանում պայքար է ծավալվում նոր ստատուս քվոյի համար. Ռուբեն Սաֆրաստյան

Տարածաշրջանում ծավալվել է պայքար նոր ստատուս քվոյի համար, որովհետեւ այն ստատուս քվոն, որը կար մինչեւ արցախյան երկրորդ պատերազմը՝ այլեւս չի գործում: Այս մասին այսօր հայտարարել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը։

«Նոր ստատուս քվոյի համար պայքարը ծավալվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Թուրքիայի գերագույն նպատակն է հարավային Կովկասը դարձնել իր ազդեցության ոլորտը: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան պետք է ամեն ինչ անի, որ Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում թուլանա: Ռուսաստանն այլեւս չի կարող մեր տարածաշրջանում ուժի մենաշնորհ ունենալ եւ ստիպված է որոշ չափով իր դիրքերը զիջել Թուրքիային»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ Սաֆրաստյանի Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմի միջոցով չեն կարողացել հասնել իրենց բոլոր նպատակներին եւ այսօր փորձում են դա անել դիվանագիտական ագրեսիայի միջոցով:

Անդրադառնալով «3+3» կամ այսօր արդեն «3+2» դարձած ձեւաչափին Ռուբեն Սաֆրաստայնը նշեց, որ այն թուրքական նախաձեռնություն է, բավական խորամանկ նախաձեռնություն, որը ստանում է տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ստանում է Ռուսաստանի եւ Իրանի աջակցությունը:

«Այդ ձեւաչափը լինելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված մի նոր հարթակ, որը մեր շահերին դեմ է: Որովհետեւ մենք արդեն ունենք եռակողմ հարթակ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան: Հիմա սրան ավելանում է նաեւ Թուրքիան: Այսինքն մենք հիմա գործ ենք ունենալու որպես միջնորդ ոչ միայն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, այլեւ թշնամի Թուրքիայի հետ: Սա մեր դիքրերն ավելի է թուլացնելու»,-ասաց Սաֆրաստյանը:

Խոսելով Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու նպատակով բանակցությունները սկսելու մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ թեպետ Թուրքիան նախապայմանների մասին բացահայտ չի հայտարարել, սակայն Անակարայի նպատակն է Հայաստանին ներքաշել բանակցային գործընթացի մեջ, որից հետո նոր կհնչեն նախապայմանները:

«Ով էլ, որ լինի Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչը՝ նա պետք է մեր դիրքորոշումները շատ հստակ ներկայացնի: Եթե տեսնի, որ հնարավոր չէ այդ դիրքորոշումները պաշտպանել, ապա պետք է ուղղակի դադարեցնել բանակցությունները»,-նշեց Սաֆրաստյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը որևէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց. Արմեն Գրիգորյան

Հաջորդը

Սերժ Սարգսյանը վերընտրվեց

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները Հայաստանի սահմանում ստեղծված իրադրությունը

Մայիսի 17-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի…
Դիտել

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր…
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով երեկ հանդիպել եմ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մաիսն ֆեյսբուքի իր էջում գրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share