Տեսչական մարմինների պարզաբանումը ՊՇՌ թեստերի վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարության, Արդարադատության Նախարարության ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի պարզաբանումը՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների վերաբերյալը։

«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների առնչությամբ հայտնում ենք.

Չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

Պատվաստման հավաստագրի կամ 14 օրվա ընթացքում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի առկայության, ինչպես նաև համապատասխան գրանցամատյանների վարման պահանջների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները տեսչական մարմինների կողմից կկիրառվեն հոկտեմբերի 14-ից:

ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջից ազատված են հղիները:

Պատվաստման ժամանակավոր հակացուցում ունեցող աշխատողները պարտավոր են ՊՇՌ թեստ ներկայացնել։ Պատվաստման բացարձակ հակացուցում ունեցողներն ազատվում են ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պարտավորությունից, եթե ներկայացնում են համապատասխան բժշկական փաստաթուղթ։

Հանրության որոշ հատվածի մոտ կասկածներ կան, որ Առողջապահության նախարարի հրամանը չի կարող պարտադրել նման սահմանափակումներ, սակայն գիտակցաբար կամ անգիտակցաբար անտեսվում է այն փաստը, որ այդ հրամանը բխում է բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ ակտերից՝ Սահմանադրություն, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներից։ Դրանց հիման վրա են Հրամանով նախատեսվել նման կանոններ, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը և կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը:

Նախկինում սահմանված հակահամաճարակային կանոնները շարունակում են ուժի մեջ մնալ, դրանց նկատմամբ խստացված վերահսկողությունը շարունակվում է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԶՈւ ԳՇ աշխատանքային խումբը շրջայց է կատարել հարավարևելյան ուղղության զորամասեր

Հաջորդը

Արարատ Միրզոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

«Անկախության ձեռքբերման ճանապարհին Էստոնիան և Հայաստանը եղել են առաջամարտիկները»․ ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են…
Դիտել

Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10…
Դիտել

Տրանսպորտային համակարգի ներդրմանն ուղղված ևս մեկ քայլ

Երևանի քաղաքապետը տեղեկություններ է հայտնել տրանսպորտային համակարգի նոր գորրնծանական քայլերի մասին։ «Հարգելի երևանցիներ,Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share