ՏԿԵ նախարարը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Հունիսի 24-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ Մարտունի համայնքում ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։

Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 743,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Նախատեսված է հիմնանորոգել մոտ 6 կմ երկարության ճանապարահատված։
2021 թվականին հիմնանորոգվել է ճանապարհի 1 կիլոմետրանոց հատվածը, որի համար ծախսվել է 195,5 միլիոն դրամ, իսկ մնացած 548 միլիոն դրամը ծախսվում է այս տարվա ընթացքում։

Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում հեռացվում է ասֆալտբետոնե հին շերտը, տեղադրվում նոր հիմք եւ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ջրահեռացման ակոսներ։ Կիրականացվեն նաեւ կահավորման եւ գծանշման աշխատանքներ։ Շինաշխատանքներն այս հատվածում իրականացվել են մոտ 80 տոկոսով։

Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հունիսի 15-ից։ Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 530 միլիոն դրամ, որը նույնպես ամբողջությամբ հատկացված է պետբյուջեի միջոցներից։ Սայաթ-Նովա փողոցում նախատեսվում է հիմնանորոգել 2,5 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված։ Ճանապարհի ողջ երկայնքով կառուցվում է նոր կոյուղագիծ, երկկողմանի սալիկապատվում են մայթերը՝ 3200 քառակուսի մետր ընդհանուր մակերսով։

Ամբողջությամբ ճանապարհից հեռացվում է հին ասֆալտբետոնե շերտը, փոխարենը տեղադրվում է ասֆալտբետոնե նոր երկշերտ ծածկ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավերտել մինչեւ տարեվերջ։

«Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգմամբ մենք ունենում ենք Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի այլընտրանքային ճանապարհը, որն անցնում է Մարտուն քաղաքով և նկատելիորեն նվազեցնելու է Աբովյան փողոցով անցնող ճանապարհի երթեւեկության ծանրաբեռնվածությունը»,-նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

‼️Նախարարը և մարզպետը շինարարների հետ քննարկել են շինարարության ընթացքում ի հայտ եկած առաջնահերթ խնդիրները, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 578 դեպք, որից 197-ը՝ արտակարգ

Հաջորդը

Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում խոսել է պատերազմի ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ի էթնիկ զտումների քաղաքականության մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը,…
Դիտել

Տղամարդը հյուրանոցում ծեծել է մորը, կտրել պարանոցը, ապա նետվել 4-րդ հարկից

Ապրիլի 16-ին, ժամը 14.33-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին ստացվել է հաղորդում, որ 9-11 է զանգել մայրաքաղաքի…
Դիտել

Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է

Ընթանում է Շիրակի մարզով անցնող Տ-7-42, (Մ-7) (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share