Տրանսպորտի ոլորտում իրականացվող աստիճանական բարեփոխումների մասին

Երևանի վերգետնյա հասարակական տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացը ենթադրում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում, և այդ հարցում, որպես ամենաշահագրգիռ կողմ, Երևանի քաղաքապետարանը ներկայումս իրականացնում է կոնկրետ գործնական քայլեր, որոնք նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարեվերջ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Մինչ այդ, մայրաքաղաք ներկրված փոքր և միջին դասի նոր ավտոբուսներում, ուղեվարձի գանձման գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար, տեղադրվել են մետաղադրամ ընդունող նոր սարքեր՝ նպատակ հետապնդելով կանոնավորելու ուղեվարձի վճարման գործընթացը և նվազագույնի հասցնելու վարորդ-ուղևոր շփումը:

Ուղեվարձի վճարման գործընթացում հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների պահանջարկը՝ նոր ավտոբուսների վարորդներին տրվում է որոշակի քանակությամբ մանրադրամ՝ ուղևորների կողմից վճարումն իրականացնելու համար:

Երևան ներկրված նոր, միջին դասի «Ժոնգ թոնգ» մակնիշի 211 և փոքր դասի «Գազել» մակնիշի 100 ավտոբուսի ներդրման աշխատանքներն իրականացվում են առանձին, փոքր խմբաքանակներով, քանի որ դրանց նախորդում են տեխնիկական և կազմակերպական բնույթի միջոցառումներ, որոնց համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված:Նոր ավտոբուսներով հիմնականում նախատեսվել և սպասարկվում են այն երթուղիները, որոնցում առկա է մեծ ուղևորահոսք: Միաժամանակ, գործող երթուղիներում առկա շարժակազմերի տեխնիկական վիճակը բարվոք չէ, ինչպես նաև գործող երթուղիներում շարժակազմերի փաստացի քանակի պայմաններում չի ապահովվում ուղևորների կանոնավոր սպասարկումը:

Նոր ավտոբուսներով փոխարինվել են հհ.97,99 երթուղիները սպասարկող «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր դասի ավտոբուսները, քանի որ դրանցում առկա փաստացի ուղևորահոսքը շատ մեծ էր, և փոքր դասի ավտոբուսներով հնարավոր չէր ապահովել ուղևորների կանոնավոր սպասարկումը:

Բացի այդ, «Հիգեր» և «Գազել» մակնիշների, փոքր դասի ավտոբուսներով սպասարկվող առանձին երթուղիներ ևս փոխարինվում են «Ժոնգ թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որպեսզի ազատված փոքր դասի ավտոբուսներով կազմակերպվի այն երթուղիների աշխատանքը, որոնց ուղեգծերում ներառված ճանապարհափողոցային ցանցի առանձին հատվածներով հնարավոր չէ կազմակերպել միջին դասի ավտոբուսների շահագործումը:

Առաջիկայում հերթական խմբաքանակի նոր ավտոբուսների շահագործումը կկազմակերպվի մի քանի երթուղիներով, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:

Երևան քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի հետագա կարգավորման նպատակով ընթացիկ տարում ևս ձեռք կբերվի և մայրաքաղաք կներկրվի մեծ դասի ավտոբուսների խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա վերջնականապես դադարեցնել մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող միկրոավտոբուսների աշխատանքը և զգալիորեն բարելավել ուղևորների սպասարկումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա. ՔՊ պատգամավոր

Հաջորդը

Հայտնի է ամառային զորակոչի ժամկետը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում H1N1-ից 2 մարդ է մահացել

Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված` 2 մահվան դեպք է գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած` Հանրապետությունում գրիպի և…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի թիվս այլ կարևոր բաների Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,…
Դիտել

Էրդողանը վստահ է՝ ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մեջ։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share