Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերի համար․Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ երկրի ազգային տոնի առթիվ.

«Մեծարգո պարոն վարչապետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Կանադայի օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Այդ կապերին ուրույն ջերմություն են հաղորդում կանադահայ գործուն համայնքը և սերտ պատմական առնչությունները։ Վստահ եմ, որ մեր երկրների համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ, և համատեղ ջանքերով հնարավոր կլինի նախանշել և իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր բազմաթիվ ոլորտներում։

Անցած տարի ողջ աշխարհն առերեսվեց դժվարությունների և մարտահրավերների։ Հայ ժողովրդի համար այն դարձավ նաև պատերազմի արհավիրքները վերապրելու տարի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերի և հակամարտությունից տուժածներին աջակցություն տրամադրելու համար։ Լիահույս եմ, որ Կանադան՝ որպես միջազգային իրավունքի և գլոբալ իրավակարգի ամրապնդման ջատագով, կշարունակի կառուցողական քաղաքականությունը տարածաշրջանի չլուծված խնդիրների և պահպանվող անվտանգային սպառնալիքների ուղղությամբ։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց։

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը», ասված է ուղերձում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

Հաջորդը

Մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է․Հայկ Մարության

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ինչպես տեղեկցանում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ…
Դիտել

Հայաստանը շատ գրավչություններ ունի թե՛ ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման համար․ ԱՄՆ դեսպան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share