Ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

«Սիրելի կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Այս տոնը մեր հանրությունը նշում է յուրօրինակ ջերմությամբ և գնահատանքով, ինչը վկայում է ձեր անգնահատելի դերի ու ներդրման մասին և ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների անսահման սիրո դրսևորումն է:

Մաղթում եմ ձեզ անսպառ ընտանեկան երջանկություն և չխամրող գեղեցկություն:

Սիրելի կանայք,

Կանանց միջազգային օրը բոլորիս համար առիթ է, որպեսզի մենք հաստատենք մեր պատրաստակամությունը՝ կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն:

Այս ճանապարհին մեր երկրում դեռ շատ անելիքներ կան և մեր խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կդրսևորվեն ձեր բոլոր կարողություններն ու գիտելիքները:

Ի սրտե ցանկանում ու մաղթում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի հասարակական քաղաքական ու մշակութային կյանքի անցուդարձերում, որովհետև ձեր ներկայությամբ արդեն ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար:

Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր,

գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն ու անսահման սեր, հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին. վարչապետ

Հաջորդը

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի. պացիենտներից 2-ի վիճակը ծանր է

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան…
Դիտել

Սա միայն սյունեցիների, կամ Գեղարքունիքի մարզում ապրող մեր հայրենակիցների կռիվը չէ․Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է․ «Ընդամենը 20-25 օր առաջ, վարչապետն, ակնհայտորեն, նախընտրական գործընթացների շրջանակներում,…
Դիտել

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ տեղափոխված զինծառայողներին

Հայաստանի Սև լճին հարակից տարածքում ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից հետո հոսպիտալ ՀՀ զինծառայողներին այսօր այցելել են Մարդու իրավունքների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share