Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն:

Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինան շարունակում է հրետակոծվել (տեսանյութ)

Հաջորդը

ՄԱԿ-ի ԳԱ-ն Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայից

Առնչվող նյութեր
Դիտել

Միսը չի կարող իրացվել առանց ձև 5-ի առկայության

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների և ՀՀ ոստիկանության խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում այսօր կանխվել…
Դիտել

Երևանում երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է, սեպտեմբերի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և…
Դիտել

Եկել ենք դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ֆրանսիացի պատգամավորներ

Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ասել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 28-ին ՀՀ…
Դիտել

Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը. ԱՄՆ դեսպան

Դեսպան Քվինը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրին և Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share